...

Զոռով հիշեցրին

Զոռով հիշեցրին

Այսօր տարեց ընթերցողուհի էր զանգահարել խմբագրություն: Գովեց մեր թերթն ու կայքը, բայց հետո մուննաթ եկավ, թե՝ բա էդ դեմկուսի Արամն ի՞նչ ա ուզում մեզանից, ինչի՞ դրան էլ չենք «չռփում», ասում է՝ մեղք ենք:

«ՉԻ». Անկեղծ ասած, Արամ Գ. Սարգսյանի, կամ, ինչպես ավելի ընդունված է ասել, դեմկուսի Արամի գոյության մասին մենք վաղուց ու անվերադարձ էինք մոռացել: Բայց դե, որ մեզ ամոթանք էր տվել ընթերողը, ասեցինք՝ տեսնենք ինչ է ասել:

Ասուլիս է տվել, որտեղ մասնավորապես ասել է հետևյալը. «Երբ ձեզ ասում են, օրինակ, Պետական պաշտպանական կոմիտե ստեղծեք կամ մարդիկ կան, որոնք իշխանության հրաժարական են պահանջում: Ի վերջո, շփոթմունքի մեջ եք գցում ժողովրդին՝ անընդհատ ասում եք՝ հաղթելու ենք, հետո էլ ասում եք՝ ցավոտ փոխզիջումների պիտի գնանք. եթե հաղթելու ենք, ինչո՞ւ ենք ցավոտ փոխզիջումների գնում: Հակասությունները շատ են, դրա համար ես առաջին օրից կողմ եմ եղել ՊՊԿ ստեղծելուն»:

Սիրով կատարում ենք մեր ընթերցողի խնդրանքը. ՉԸՌՓ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ