...

Թե ինչպես Տիգրան Արզաքանցյանը քաշեց անքաշելին

Թե ինչպես Տիգրան Արզաքանցյանը քաշեց անքաշելին

Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) վարչապետի թեկնածու, հայտարարել էր, որ հեռացել է ՀԴԿ-ից: Այս առթիվ ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանն ասել է. «Իրենք մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի  PR կազմակերպեցին իրենց, որը մեր կուսակցության իմիջի համար շատ մեծ վնաս էր»:

«ՉԻ». Մի առակ կա, լսած կլինեք, որ ծիտը պառկում է գետնին, ոտքերը տնկում վերև: Ասում են՝ էս ի՞նչ ես անում, ասում է՝ երկինքն եմ պահում, որ փուլ չգա:

Հիմա պարզվում է, որ Հայաստանում կա նման կուսակցություն, որն այս ծտի գործառույթներն է կատարում: Այսինքն՝ նման կուսակցություններ շատ կան, բայց էս մեկը տարբերվում է նրանով, որ իմիջ ունի: Այնպիսի իմիջ, որին նույնիսկ կարող են վնասել:

Ընդհակառակը, ՀԴԿ-ն պետք է աղոթի ու շնորհակալ լինի Արզաքանցյանին, որ նրա շնորհիվ հանրությունն իմացավ, որ նման անունով կուսակցություն կա Հայաստանում և նման անունով՝ կուսակցության նախագահ: Ավելի լավ PR հնարավոր չէր պատկերացնել: Ընդհանրապես, հետաքրքիր է, թե Արզաքանցյանը որտեղից էր պեղել ՀԴԿ-ն: 

Այնպես որ՝ եթե Տ. Արզաքանցյանը ցանկանում է նորից մասնակցել որևէ ընտրության, թող մեզ դիմի. մենք մի քանի հատ հոյակապ անուններով կուսակցություններ գիտենք, որոնք երազում են նման փողոտ մեկին կպցնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ