«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր գործունեությանը, ասել է. «Տարբեր դերասաններ իմ ձայնով վիդեոներ են նկարում, որ բարձրացնեն իրենց իմիջը»:
«ՉԻ». Ըհը, ճիշտ է: Խնդրեմ, հիմա մենք իր... նու, ձայնով չենք կարող, բայց մտքերով տեքստեր ենք գրելու, որ մեր իմիջը բարձրացնենք: Նայեք, լավ կլայքեք, մի երկուսդ էլ սրտիկեք:
Բա գիտեք ինչի՞ է Արզաքանցյանի իմիջը մի քիչ նվաղած: Որովհետև իր ամբողջ դրական էներգետիկան խլում ենք, յուրացնում, մեզանով անում, տակը բան չի մնում:
Պրն Արզաքանցյանին հայտնենք, որ հիմա մեզ ինչքան լայքեն, կեսն իրենն է: