...

Կարեն Սիմոնյանը օրինագիծ չի ներկայացրել, քանի որ Լուսավոր Հայաստանը ներկայացվում է ընդհանուր ֆրակցիայով

Կարեն Սիմոնյանը օրինագիծ չի ներկայացրել, քանի որ Լուսավոր Հայաստանը ներկայացվում է ընդհանուր ֆրակցիայով

Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:

«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:

Խորհրդարանում մեկ տարվա գործունեության մասին այս անգամ զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ:

- Այո, ես համարում եմ, որ ես օրենսդրական նախաձեռնություններով հանդես եմ եկել, քանի որ «Լուսավոր Հայաստանը» ներկայացվում է ընդհանուր ֆրակցիայով, օրենսդրական նախաձեռնությունները մեզ մոտ ընդհանուր քննարկում են անցնում և ներկայացնում են ընդհանուր խմբակցության տեսակետը:

- Պարոն Սիմոնյան, կոնկրետ օրինագիծ կնշեի՞ք, որի հեղինակը Դուք եք, կամ օրինագիծ, որի համահեղինակն եք:

- Այս պահի դրությամբ չկա, բայց Լուսավոր Հայաստանը շրջանառության մեջ դրված օրենքներ շատ ունի:

- 132 պատգամավոր ունենալը Ազգային Ժողովի համար շա՞տ է, քի՞չ, թե՞ բավարար է:

- Ազգային Ժողովի պատգամավորների թիվը 1995 թվականից եղել է 131, միայն 2017- 2018 թվականներին՝ 105, իսկ հիմա 132-ն են:

- Երբևէ ամբիոնից ելույթ ունեցել եք Ձեզ մտահգող խնդիրների շուրջ: 

- Առայժմ՝ ոչ:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ