...

Պաթոսը չխանգարե՞ց ախորժակին

Պաթոսը չխանգարե՞ց ախորժակին

Երեկ «Նոր Դվին» ռեստորանում տեղի է ունեցել իշխանության քեֆը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը խնջույքից նկար է հրապարակել և մակագրել. «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, ծառայում ենք Արցախի Հանրապետությանը, ծառայում ենք ՀՀ քաղաքացուն, ծառայում ենք հայ ժողովրդին»:

«ՉԻ». Փաստորեն, Գևորգյանը արդեն հորով-մորով է արել Արագածոտնի ազգաբնակչությանը ծառայելը, հիմա էլ անցել է աշխարհասփյուռ հայությանը ծառայելուն:

Տեսնես կգա՞ մի օր, երբ Գևորգյանը կհասկանա՝ պետք չէ ամեն հաց ուտելուց առաջ այսպիսի վերամբարձ խոսքեր շռայլել: Կհասկանա՞, որ 1,5 տարում կոնկրետ իր «ծառայությունից» մարզը ոչինչ չի շահել: Կհասցնի՞ մինչև ծառայության ավարտն ընկալել, որ 1.5 միլիոն դրամով չեն ծառայում, այլ զբաղեցնում են հարմարավետ պաշտոն:

Լավ եք արել, քեֆ եք արել: Ի՞նչ իմաստ ունի հավաքույթը նկարագրել այսպիսի պաթոսով: 
Վերջում մի խորհուրդ մարզպետին: Հաջորդ անգամ կարող է ևս մեկ հեշթեգ ավելացնել՝ ինչ անում ենք, անում ենք երեխաների համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ