...

50 տարեկանում Թովմասյանը հիշել է արժանապատվության մասին

50 տարեկանում Թովմասյանը հիշել է արժանապատվության մասին

Զրպարտության համար դատարան դիմելու հետևողականության վերաբերյալ ՍԴ նախագահն ասել է, թե չի կարող ասել՝ կշարունակի՞, թե՞ ոչ. «Դեռևս կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ, բայց դա չէր ինձ համար կարևոր, ինձ համար իմ արժանապատվությունը, իմ անունը, իմ հեղինակությունը միշտ է բարձր եղել, և դա որևէ կապ չի ունեցել իմ զբաղեցրած պաշտոնի հետ։ Իսկ քծնանքն ու տղամարդկությունը իրար հետ անհամատեղելի բառեր են»։ 

«ՉԻ». Ամեն դեպքում, պետք է ողջունել Հրայր Թովմասյանի վարքագիծը: Մարդը մի քանի ամսից կմտնի կյանքի 5-րդ տասնամյակ և որոշել է, որ արժանապատվությունն ամեն դեպքում պետքական բան է:

Եվ քանի որ փաստաբանների լուրջ խումբ է աշխատում իր համար, ճիշտ կանի խորհրդակցի և հասկանա՝ Արմեն Ռուստամյանին արժի՞ դատի տալ իրեն «չաթլախ» անվանելու համար, թե հայցային վաղեմության խոչընդոտ կա: Չստացվի, որ հայտարարում է արժանապատվության վերականգնման մասին, բայց հետո պարզվի՝ ինքը նաև Ռուստամյանի բնորոշած իրավաբանն է:

Տղամարդկության մասին դատողություններ անելուց առաջ, ինքը մշտապես պետք է հիշի այդ դրվագը: Քանզի կարող էր գոնե հայց ներկայացնել Ռուստամյանի դեմ, բայց այդ ժամանակ Սերժ Սարգսյանի ծրագրերն այլ էին: Նա խնդիր ուներ Դաշնակցությանը պոկել խորհրդարանական քառյակ ընդդիմությունից, իսկ Թովմասյանի տղամարդկության խնդիրը մանրուք էր այդ կոմբինացիայում: Եվ Սերժ Սարգսյանը ստիպեց Թովմասյանին տանել և շատ հեռու մի տեղ կորցնել իր տղամարդկությունը, ինչը Թովմասյանը արեց մեծ սիրով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ