«Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին, ուզում է ոչնչացնել». Հովիկ Աղազարյան:
«ՉԻ». Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահում, թե այս անգամ ում է բերելու խորհրդարան, բայց պետք է ազգովի խնդրենք, որ չանտեսի Հովիկ Աղազարյանին: Վերջինս թերևս միակն է իշխանական խմբակցությունում, որին լսելիս ոչ թե նյարդայնանում ես, այլ ժպտում:
Իսկապես նախանձում է: Նախանձում է. կարող էր, չէ՞, ի՛ր ժամանակ Հայաստանը պարտվել, կարող էր, չէ՞, ի՛ր ժամանակ Խորհրդային Հայաստանի բոլոր ինստիտուտները քանդել և նորը չկառուցել: Կարող էր, չէ՞, նույնքան հրաշալի թիմով շրջապատված լիներ, որքան Փաշինյանը: Կարող էր, չէ՞, ի՛ր կառավարման ընթացքում Հայաստանը կորցներ իր սուվերենությունը, բայց չհաջողեց:
Այնպես որ՝ Աղազարյանին հանկարծ չգործուղեք գործադիր: Այնտեղ նա անելիք չունի, քանդելու բան չի մնացել: Նա պետք է խորհրդարանում, որպեսզի մի փոքր ցրի գաղջ մթնոլորտը: