...

Ահեղ դատաստանի ժամն է գալիս

Ահեղ դատաստանի ժամն է գալիս

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հայտարարել է. «Արդեն մեր համբերությունը շահագործում են և ձեռք են բարձրացնում ԱԺ պատգամավորի վրա կամ մարդկանց վրա, ում հետ համակարծիք չեն, կամ քուչից բերած մի լակոտի ամբիոն են տրամադրում, մի քանի բաժակ խմցնում, ու էդ վիժվածքը արտահայտություններ է անում մեր հասցեին: Դատաստանը լինելու է շատ դաժան»:

«ՉԻ». Մի խոսքով, մեզ առաջիկայում ահեղ դատաստանի ժամանակներ են սպասվում: Ընդդիմությունն արդեն 1,5 ամիս է փորձում է կամ պատրաստվում է դատաստան տեսնել իշխանությունների հետ, այսօրվանից իշխանության ներկայացուցիչներն են պատասխան դատաստանի մասին հայտարարել: 

Ափսոս, որ այս ամենը մեր երկրում է տեղի ունենում: Ուրիշ երկիր լիներ, կարելի էր պոպկոռն առնել, դիվանին նստել ու թամաշա անել, թե ինչպես են միմյանց նկատմամբ դատաստան տեսնում քաղաքական հակառակորդները: Շատ լավ թրիլեր կլիներ: Դալաններ, այնտեղ իրար ծեծողներ, գոռում-գոչյուններ, ձվերից սահուն անցում դեպի քարեր, հետո՝ մետաղաձողեր և բեյսբոլի բիտաներ:

Ափսոս, իհարկե ափսոս, որ այս ամենը մեզ մոտ է տեղի ունենալու: Ու էլ ավելի ափսոս, որ այս «դատաստանոտ» իրադարձություններից հետո երկիր էլ չի մնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   942 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ