...

Մ. Ասատրյան. Պարտադիր ա՞, որ մենք հելնենք էդ ամբիոնից ինչ-որ բան խոսանք, որ ժողովուրդը հասկանա՝ մենք մասնակցում ենք ինչ-որ հարցերի լուծմանը

Մ. Ասատրյան. Պարտադիր ա՞, որ մենք հելնենք էդ ամբիոնից ինչ-որ բան խոսանք, որ ժողովուրդը հասկանա՝ մենք մասնակցում ենք ինչ-որ հարցերի լուծմանը

Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:

«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:

Մաթևոս Ասատրյան. «Իմ Քայլը» խմբակցություն

- Պետք ա ասեմ, որ ես միշտ էլ մասնակցություն եմ ունենում օրենքների ստեղծմանը, իմ ներդրումն եմ ունենում: Եթե ես չեմ բարձրաձայնել, կամ ես չեմ եղել համազեկուցող, կամ չեմ եղել ինքս ներկայացնողը, դա չի նշանակում, որ մասնակցություն չենք ունեցել: Հիմա ինչ անենք, պարտադիր ա՞, որ մենք հելնենք էդ ամբիոնից ինչ-որ բան խոսանք, որ ժողովուրդը հասկանա՝ մենք մասնակցում ենք ինչ-որ հարցերի լուծմանը: Մարզում հարցրեք՝ իմ մասին կասեն:

- Ի՞նչ կասեն:

- Որ օգնում եմ, ժողովրդի կարծիքն եմ լսում, ժողովրդի խնդիրներն եմ լսում, գալիս բարձրաձայնում եմ և դրա լուծմանն եմ հետևողական լինում:

- 101 պատգամավորի փոխարեն այս խորհրդարանն ունի 132 պատգմավոր: Պատգամավորների թվից կարո՞ղ է կախված լինել խորհրդարանի ակտիվությունը և ի՞նչ որակական փոփոխություններ են տեղի ունեցել ըստ Ձեզ: 

- Ասեմ ձեզ, որ հիմիկվա խորհրդարանը ինքը որակական առումով շատ բարձր է: Եվ էդ 132 պատգամավոր ունենալը չի խանգարում և չի էլ խնդիր առաջացնում հանրապետությունում: Ավելի լավ, 132 պատգամավորը թող աշխատեն, իրենց օրենսդրական նախաձեռնություններով իրենց գաղափարները ներդնեն երկրի զարգացման համար: Արդյո՞ք մեզ էդ պետք չի, ի՞նչ վատ կլինի որ:

- Հայաստանի նման փոքր երկրի պետական բյուջեից պատգամավորների աշխատավարձերի համար հսկայական գումարներ են վճարվում:  

- Հայաստանի նման փոքր երկիրը էնքան ռեսուրսներ ունի, որոնք ճիշտ կառավարել ա պետք և դրա համար հարկավոր ա մարդկային գործոն:

Հ.Գ. Մեր զրույցից մի փոքր անց Մաթևոս Ասատրյանին նկատեցինք երկու օտարերկրացի հյուրերի ուղեկցելիս: Մեզ տեսնելով՝  պատգամավորը ցանկացավ լրացնել իր կատարած աշխատանքների ցանկը.

«Հարցնում եք՝ ինչ ես արել, այ սենց, մեկ-մեկ էլ սենց հյուրերին եմ ուղեկցում: Տեսնում եք ինչքան գործ եմ անում». հայտարարեց պատգամավորը:

Մելանյա Ծառուկյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1308 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ