...

Անեծքի օր էր այսօր

Անեծքի օր էր այսօր

Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար։ Իմ այս քայլով ես չեմ ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը կամ կուսակցապետին, հատկապես հիմա, երբ պառակտման ու միմյանց լափելու միտումները կործանարար գագաթնակետին են հասնում: 

Ես ընտրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, ավանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետությունը, որտեղ մարդու իրավունքը չի հակադրվում ազգային պետությանը, որտեղ բանակը գիտության, տնտեսության ու կրթության զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխությունը, միասնությունը, և այս տիրույթում Նժդեհն ամենավառ հերոսն է»:

«ՉԻ». Դեռ ուշքի չէինք եկել այն իրողությունից, որ Գևորգ Պետրոսյանը թռնում է ԲՀԿ խմբակցությունից, հետևից երկրորդ հարվածը հասցվեց՝ Վարազդատ Կարապետյանն է պաշտոնը թողնում:

Մենք գիտենք սրա պատճառը. օրն է այդպիսին: Սա Թութանհամոնի անեծքն է: 1923 թվականի փետրվարի 16-ին Հովարդ Քարտերը բացեց Թութանհամոնի դամբարանը ու դրանից հետո առաջացավ վաղամեռիկ փարավոնի անեծքը: Այնքան մարդ մեռավ այդ դամբարանը բացելու պատճառով:

Հիմա այդ անեծքը հասավ Հայաստան: Այստեղ առայժմ չեն մեռնում, անեծքի զորությունը ցրտի պատճառով դեռ լավ չի գործում, բայց մարդկանց վրա այնպես է ազդում, որ այստեղից ու այնտեղից դուրս են գալիս: 

Եվ այդ անեծքի տակից դուրս գալու միակ ճանապարհը Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, ավանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետությունն ընտրելն է: 

Լավ սկիզբ է. թե չէ մինչև հիմա Հայաստանում ոչ ավանդական մայրիշխանություն էր, թույլ համայնքներ, օտար լեզուներ, կասկածելի աղանդներ, ազգային ու հանրային անհամերաշխություն, իսկ ամենավառ հերոսն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   768 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ