...

Կարգի հրավիրեք ձեր անգրագետներին

Կարգի հրավիրեք ձեր անգրագետներին

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրեն հասցեագրված նամակը. 

«Բարի լույս, Վարազդատ ջան: Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրաիլից զինվոր էին բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի՝ հերոս ջան, ասում ա հերոսը Փաշինյանի տղեն ա, մի դասակում էինք: Գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը: Դե արի էս ազգին բացատրի, որ դա իրականություն է»:

«ՉԻ». Այն, որ վարչապետի որդին մեկնել է առաջնագիծ և իր հասակակիցների հետ պաշտպանում է հայրենիքը, միայն հարգանքի է արժանի: Նրան ծաղրելու կամ հեգնելու բոլոր փորձերը, հատկապես՝ հայտնի փեսայի մտերիմների շրջանակից, միայն նողկանք են առաջացնում:

Բայց պակաս նողկալի չէ որոշ իշխանական պատգամավորների պահվածքը: Ինչպես թե բոլորը փախան, միայն ինքը մնաց: Դժվա՞ր է հասկանալ, որ դրանով վնաս է հասցվում բանակի բարոյահոգեբանական վիճակին:

Եթե կարճ, ապա ոմանք ոչ միայն մեդիաանգրագետ են, այլ նաև համառ իրենց տգիտության մեջ: 

Հուսով ենք՝ իշխանությունը շատ արագ կարգի կհրավիրի իր շարքերի անգրագետներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ