...

Առաջնագծում «տարածքային հեղինակություններն» են

Առաջնագծում «տարածքային հեղինակություններն» են

Մինչ «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկումներ են ընթանում ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի թեկնածության շուրջ, ապարանյան կլանը ամբողջ ուժով լծվել է հայրենակցի՝ Դավիթ Ավետիսյանի որդու իմիջը բարձրացնելու «սուրբ գործին»:

«ՉԻ» տեղեկություններով՝ Ապարանի նախկին ու ներկա քաղաքապետներ, իրավապահ համակարգի ծագումով ապարանցի բարձր պաշտոն զբաղեցրած նախկին ու ներկա չինովնիկներ, օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ իշխանական պատգամավորների «դուռը տանող» ճանապարհներ որոնելու համար: Նրանք իմքայլական պատգամավորներից ոմանց ու նրանց մերձավորներին հրավիրում են ապարանյան բնության գրկում, Ապարանի լճին հարող տարածքի օբյեկտներում ժամանակ անցկացնելու: Ձեռքի հետ էլ առիթը ծառայեցնում են իրենց հայրենակցի գովքն անելու, «գործը կարգավորելու» նպատակին:

Տեղեկացանք, որ Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավոր կարգելու մտահոգությամբ իմքայլականների հետ ջերմ հարաբերություններ են հաստատում նաև թաղային հեղինակությունները: Ակտիվ են հատկապես Զովունիի, այսպես ասած, «տարածքային հեղինակությունները»:  

Մելանյա Ծառուկյան


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ