...

Լուրջ ե՞ք ասում

Լուրջ ե՞ք ասում

Այսօր Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Դե, առաջադրել, առաջադրել է: Վահրամ Ավետիսյանի անունը շատերին է անծանոթ, մարդիկ փորձում էին ճշտել, թե ով է, ինչացու է: Ճանաչողներն ասում էին՝ ոնց որ վատ մարդ չէ: Բայց ոչ ոք չի ասել, որ Վահրամ Ավետիսյանը տխրահռչակ Դավիթ Ավետիսյանին որդին է:

Ոնց որ ձեռ առնեն, գիտե՞ք: Բռնել, 2008-2016 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությունն են առաջադրել: Այն Դավիթ Ավետիսյանի, որի խղճին տասնյակ քաղբանտարկյալներ կան: Որը 2008 թվականին իշխանությունների բոլոր պատվերները դակել է Վճռաբեկ դատարանում: Քաղբանտարկյալների մի մասի գործով հենց ինքն է եղել դատավոր, մնացածների մասով էլ՝ դատարանի ներկայացուցիչը, որը քաղբանտարկյալների գործով բոլոր մեղադրանքները և դրանց հետևած վճիռները հաստատել է: 

Իհարկե, կարող են ասել, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Վահրամ Ավետիսյանը, մի՞թե նա պատասխանատու է հոր արարքների համար: Մեծ հաշվով, ճիշտ հարցադրում է: Բայց, ընդունենք, Վահրամ Ավետիսյանը դարձավ ՍԴ դատավոր: Մի օր էլ Մարտի 1-ի գործով ինչ-որ բողոք ներկայացվի ՍԴ, որտեղ հոլովվում է Դավիթ Ավետիսյանի անունը: Իսկ դա բացառված չէ: Ո՞նց ենք անելու: Դա շահերի բախում չի առաջացնելու: Դա նորմալ կլինի՞, եթե որդին իր հոր հետ կապված գործ քննարկի ՍԴ-ում:

Ապրեն մեր իշխանությունները: Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներից մեկի՝ Անդրանիկ Միրզոյանի որդուն պաշտոն տվեցին, հիմա Մարտի 1-ի ոճրագործության ակտիվ դերակատարներից մեկի որդու թեկնածությունն են բրդում դեպի ՍԴ, տակը ո՞վ մնաց. Աղվան Գառնիկիչի որդի՞ն: Ի՞նչ ասենք, իրեն էլ ՀՀ գլխավոր դատախազ նշանակեք, պրծեք:

Ներկայացնում ենք Դավիթ Ավետիսյանի «հերոսական» գործունեության վառ էջերը: Տեսեք, թե քանի գործով և ում է դատապարտել: 

  1. Ալեքսանդր Արզումանյան - 5 տարի
  2. Անուշ Ղավալյան  - 2,4 տարի  
  3. Աշոտ Զաքարյան -  2,6 տարի
  4. Աշոտ Մանուկյան - 5 տարի
  5. Արամ Բարեղամյան - 6 տարի
  6. Արմեն Աբրահամյան - 3,6 տարի 
  7. Գաբրիել Գաբրիելյան - 7 տարի
  8. Գագիկ Ջհանգրյան - 3 տարի
  9. Գևորգ Ղազարյան - 5 տարի
  10. Գևորգ Մանուկյան - 4 տարի
  11. Գևորգ Սաֆարյան - 2,4 տարի 
  12. Գրիգոր Ոսկերչյան - 2 տարի
  13. Դավիթ Մաթևոսյան - 3 տարի
  14. Ժորա Հովհաննեսի Սափեյան - 2,6 տարի 
  15. Լավրենտ Գասպարյան - 3,11 տարի 
  16. Լևիկ Խաչատրյան 1,6 տարի 
  17. Կարեն Թարխանյան - 4 տարի
  18. Հակոբ Վարդանեսի Հակոբյան - 5 տարի
  19. Հայկ Գևորգյան - 1,6 տարի
  20. Հարություն Ուռուտյան - 7 տարի
  21. Հովհաննես Ղազարյան - 1 տարի
  22. Մասիս Այվազյան - 1,6 տարի 
  23. Մկրտիչ Սափեյան  - 2 տարի
  24. Մյասնիկ Ժորայի Մալխասյան -  5 տարի
  25. Նիկոլ Վովայի Փաշինյան - 7 տարի
  26. Նվեր Ստեփանյան - 3 տարի
  27. Շոթա Սաղաթելյան - 2 տարի
  28. Պետրոս Մակեյան - 3 տարի
  29. Ռոման Մնացականյան - 3,6 տարի 
  30. Սամվել Սարգսի Կարապետյան - 3 տարի 
  31. Սասուն Մեխակի Միքայելյան - 8 տարի
  32. Սիմոն Ամիրխանյան - 3տարի 
  33. Սուրեն Սիրունյան - 5 տարի
  34. Վահե Ղազարյան - 4,6 տարի 
  35. Վարդան Ղավալբաբունց - 4 տարի
  36. Վարդան Ջհանգիրյան - 3 տարի
  37. Տիգրան Մկրտչյան - 3 տարի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ