...

Վախենում ե՞ս, թե՞ չէ

Վախենում ե՞ս, թե՞ չէ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է. «Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթի ձերբակալությունը նույնն է, ինչ որ արվեց Շանթի Հարությունյանի դեպքում։ Երբ հորը փակել են բանտում ու չեն բավարարվել,, հիմա էլ որդուն են հետապնդում, ընտանիքին հոգեբանական խոշտանգումների ենթարկում։ Պետությունն իր ամբողջ ուժով ճզմում է 18 ամյա տղային և ընտանիքին։ Ինչ է ասել Դավիթ Ավետիսյանը Փաշինյանին. «պատասխան ես տալու իմ զոհված ընկերների համար»։ Ցավը սրտում պահած տղան կարող էր չէ սա ասել, հո նա միակը չէ, որ պատասխանատվության սլաքն ուղղում է դեպի Փաշինյանը։ Եվ ինչպես միշտ Փաշինյանը ոչ թե պատասխանում է հարցերին ու հարցադրումներին, այլ պատասխանում է հարցը տվողներին»:

«ՉԻ». Այստեղ ի՞նչն է հետաքրքիր. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել է, մեջբերում ենք. «Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից» (14.09.2022թ.):

«Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան» (03.05.2023թ.):

Այսինքն՝ մարդը մի կողմից հայտարարում է, թե չի վախենում, որ իրեն դավաճան կհամարեն, որ պատրաստ է դրան, նույնիսկ իրեն հեռացնելուն, բայց մյուս կողմից, որ մեկն իրեն ասում է, թե պատասխան ես տալու, ընդամենը դա, դավաճան էլ չի որակում, բռնում, բանտ է նետում: Ու սա կոչվում է չվախենա՞լ: 

Բա վախենալը ո՞րն է:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ