Եվ այսպես, Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ այդքան սպասված բանավեճը. Նիկոլ Փաշինյանի և Փաշինյան Նիկոլի միջև:
Ներկայացնում ենք մի հատված այդ բանավեճից:
Նիկոլ Փաշինյան. – Երբ դուք ասում էիք, թե Արցախը Հայաստան է ու վերջ….
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, ես նման բան ե՞մ ասել, չէ, ես ասել եմ, որ դուք հրաժարվեցիք բանակցություններից, ասացիք, թե սկսում եք զրոյական…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, ես նման բան ե՞մ ասել, չէ, ես ասել եմ, որ բանակցային գործընթացը տապալվել է ոչ թե իմ օրոք, այլ…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, բանակցություններից հրաժարվելուց հետո պատերազմը սկսվեց…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, պատերազմը չէր էլ ավարտվել, որովհետև 1994-ին…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, 1994-ի զինադադարով Արցախի հարցը լուծվեց հօգուտ Ադրբեջանի, որովհետև…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչվել 1991-ին, քանի որ…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, Արցախը մնաց Ադրբեջանի կազմում 1996-ին, երբ Լիսաբոնում…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, բայց 1998-ի հեղաշրջումից հետո Արցախը դուրս մնաց…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ամրագրվել է 2002-ի «Ընդհանուր պետ»…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, բայց Ղարաբաղի դե-ֆակտո անկախությունը մսխվեց 2006-ի մադրիդյան…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, 2016-ի ապրիլյան պատերազմը կապիտուլյացիա էր, որովհետև…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, 2017-ին Լավրովի պլանն արդեն կապիտուլացրեց Ղարաբաղը, որից հետո…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, Պուտինը 2018-ին Սոչիում…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, ռուսները մեզ պիտի օգնեին 2020-ի պատերազմի…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, ԵԱՀԿ համանախագահները պիտի դատապարտեին…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, բայց Արևմուտքը…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, բայց Ռուսաստանը…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, եթե Թուրքիան…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, եթե «Իսկանդերները»…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, եթե «Սու» կործանիչները…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, եթե 1990 թվի Անկախության հռչակագիրը…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե, եթե 1991-ին Արցախի անկախության հանրաքվեն…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե, եթե 1994-ի զինադադարը…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե…
Նիկոլ Փաշինյան. – Մի րոպե…
Փաշինյան Նիկոլ. – Մի րոպե…