...

Հորթային միություն

Հորթային միություն

Հիմա էլ Մեղրիի տարբերակը: Լրիվ «Քշի Թուրքիա» պատմությունն է: Բառիս բուն իմաստով:

Դե, գիտեք, Նիկոլ Փաշինյանն իր բերած աղետների պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելու մեջ արդեն վարպետացել է:

Բայց այստեղ գործ ունենք նորարարության հետ: Արցախյան պատերազմում պարտվելու, Արցախը վարի տալու, Արցախը կորցնելու համար Փաշինյանը մինչև հիմա հղում էր անում 1992-ից մինչև 2016-ն ընկած որևէ թվի վրա, թե բա էդ տարի էս ինչ փաստաթղթով, հռչակագրով, համաձայնագրով Արցախն արդեն Ադրբեջանին էին հանձնել, Վահագն Խաչատուրյանին էլ ասում էր՝ ինչ ասում եմ, հետևիցս կրկնի: Ու այդպես փորձում էին արդարանալ:

Բայց հիմա իրենց աղետների տակից դուրս գալու համար հղում են անում… հոդվածներին և ռեպորտաժներին:

Մի շաբաթ առաջ վրա էին տվել «Ազատությանը», թե բա Լևոնին է ծառայում, քանի որ Վիքիլիքսի նյութերը հրապարակել էր, և Նիկոլը հերթական անգամ ստախոսության մեջ էր բռնվել: 

Հիմա էս նույն մարդիկ նույն «Ազատությանը» պաչպչում են, թե նայեք՝ Քոչարյանը Մեղրին համաձայնվել է տալ: Չնայած, «Ազատությունը» էլի որևէ արտառոց բան չի արել, ընդամենը հանրահայտ փաստերը, հոդվածները, հրապարակումներն իրար ետևից շարել է, ու դա ռեպորտաժով հրապարակել:

Բայց ըստ նիկոլականների՝ այդ ռեպորտաժով պարզ է դառնում, որ Մեղրին արդեն հանձնված է: Հա, փաստաթուղթը ստորագրած է, պեչատն էլ խփած է:

Այսինքն, որ սրանք հիմա Մեղրիի հարցում ինչ-որ զիջումներ անեն, ասելու են՝ մենք ի՞նչ մեղավոր ենք, Մեղրին արդեն տվել էին, ըհը, էս էլ հղումը: Ու տալու են «Ազատության» ռեպորտաժի ինտերնետային հղումը: 

Մի խնդացեք: Լրիվ լուրջ ենք ասում: Հետո, հաջորդ աղետը բերելուց հղում են անելու բիսեդկում նարդի խաղացող երկու հարևանների զրույցը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ