Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan․Today-ի խնդրանքով անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութին՝ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»:
«Ձեր նշած հրապարակմանը ծանոթ եմ։ Միջին որակի պրոպագանդիստական նյութ էր։ Որևէ սենսացիա այդտեղ չկա։ Այսպես կոչված «Մեղրին տալու» տարբերակի կարծեցյալ գոյության ապացուցման համար մեջբերվում են բացառապես ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածական մեջբերումներ»,- ասել է Բ. Միկոյանը:
«ՉԻ». Լրիվ նույն ոճով են պատասխանել, ինչ նիկոլականները: Այսինքն՝ ինտերնետում ազատ տեղադրված փաստաթղթերը հավաքելը, շարելն ու հրապարակելը կոչվում է պրոպագանդիստական ակցիա:
Ում դուր չեն գալիս այս հրապարակումները, ինչ անուն ասես, որ չեն կպցնում, ինչ որակումներ ասես, որ չեն տալիս: Մեկն ասում է. դե, Լևոնի ջրաղացին է ջուր լցնում, մյուսը՝ ամերիկյան փողերով Հայաստանն են քանդում, երրորդները. թե բա լուրջ չի, եղածը ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրություն է: Թե ինչի պետք է դրանից գաղտնազերծված փաստաթղթերի լրջությունը կորչի, աստծուն է հայտնի:
Մի խոսքով, ով ոնց կարողանում է, փորձում է «կռուտիտ» լինել: