Իշխանական քանի՞ լրատվամիջոց կա այսօր Հայաստանում: Կամ իշխանություններին սպասարկող: Շատ: Տասնյակներով, տոննաներով: Էդ դեռ՝ չհաշված սոցցանցերը, տելեգրամ ալիքները, ֆեյք էջերը, ֆեյք դեմքերը, ֆեյք պոակները:
Լսեք նյութի աուդիո տարբերակը։Բաժանորդագրվեք Spotify "1991tv" ալիքին և հետևեք մեր այլ հրապարակումների ձայնային տարբերակներին։
Ուրեմն, փոխանակ իշխանական բիրիքնոցով արձագանքեն Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյի հականիկոլական հայտարարություններին, փոխանակ «բատկային» անարգանքի սյունին գամեն, պորտը տեղը դնեն, ընկել են… էլի «Ազատության» հետևից:
Իշխանության սպասարկուները երևի իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների տեղը չգիտեն, ինչպես հանրության մի ստվար զանգված, մենակ «Ազատություն» են լսում:
Ուրիշ բացատրություն չունենք, թե մեր արևմտամոլներն ինչի են կատաղել ռադիոկայանի վրա: Սկզբից կատաղել էին, որ «Ազատությունը» մեջբերումներ է անում «Վիքիլիքսում» առկա փաստաթղթերից, որոնք վերաբերում էին 1990-ականների ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, հիմա էլ ծանր են տանում, որ մեջբերումներ է արել Լուկաշենկոյի հայտարարություններից ու դրանցից մեկը վերնագիր է դրել:
Ու սրանք մեր արևմտամետներն են յանի: Առավոտից իրիկուն թողնես մենակ ճամարտակեն խոսքի ազատությունից, մարդու իրավունքներից, բայց սովետական գլավլիտից բեթար են: Չզարմանաք, եթե շեֆից պահանջեն սահմանափակել կամ արգելել այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք հակասում են պետական, ավելի ճիշտ՝ իշխանական շահերին:
Չզարմանաք: