...

Հանգստացրեք Լուկաշենկոյին. նա կկործանի Փաշինյանին

Հանգստացրեք Լուկաշենկոյին. նա կկործանի Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր հայտարարություններում ընդունել Ադրբեջանի տարածքային հավակնությունները, երբ կարող էր այդպես չանել:

«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ դա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի: Ե՞ս ինչ կապ ունեմ։ 

Հանգստացրեք նրան այնտեղ: Նա կկործանի Հայաստանը։ Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին»։

«ՉԻ». Հանգստացրեք Ալ. Լուկաշենկոյին: Նա կկործանի Նիկոլ Փաշինյանին:

Հլը տեսեք՝ ինչեր է ասում: Ո՞նց թե Փաշինյանն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից ու այն նվիրել Ալիևին:

Վռազ երևում է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանի փոդքաստներն է նայում, ո՛չ ստատուսներն է կարդում, թե չէ կիմանար, որ համաձայն իշխանական պրոպագանդայի՝ Հայաստանը Ղարաբաղից հրաժարվել է 1991 թվականին: Ավելի ճիշտ՝ 1992-ին: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ 1994-ին: Հստակ կարելի է ասել՝ 1996-ին: Միանշանակ՝ 1998-ին: Կամ՝ 1999-ին: Հարյուր տոկոսով՝ 2006-ին: Վերջնական հրաժարվել է 2016-ին: 

Ու հիմա Լուկաշենկոն փոզմիշ է անում այդ պրոպագանդան: Ջուր ու նավթ է լցնում բոլոր նախկին իշխանությունների ջրաղացին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   347 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ