...

Հիշել և նեղանալ

Հիշել և նեղանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ինքը կամ ՀՀ որևէ այլ պաշտոնյա այլևս չի մեկնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:

«ՉԻ». Հալալ է: Այ, պետական մտածելակերպը սա է: Մի ամիս առաջ Լուկաշենկոն Բաքվում մտքեր է հայտնել, հիմա օպերատիվ կերպով արձագանքում են: Քնից զարթնել են: Կամ էլ կողքից հուշել են: Թե բա՝ լավ կլինի, մի հատ Լուկաշենկոյին լեզու ցույց տաս:

Բայց ինչի՞ մենակ Բելառուս չգնալ: Հայտարարիր, որ Ռուսաստան էլ չես գնալու, քանի դեռ նախագահը Պուտինն է: Բա կանգնել, էս վերջերս ասել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, եղբայրական երկիր է, Ալիևն էլ ղայդին մարդ է: Բա դա ասելու բա՞ն է: 

Իրան էլ պետք է չգնալ, քանի դեռ այնտեղ ղեկավարը Այաթոլա Խամենեին է: Էս վերջերս, իսկ ավելի կոնկրետ՝ 2020-ի պատերազմից հետո, Ալիևին շնորհավորեց տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ: Ընդհանրապես Արաքսի կամուրջը պետք է փակել: 

ԱՄՆ-ի ճամփեն էլ պետք է մոռանալ: Ոչ մի այց, քանի դեռ ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրի Վիլսոնի վարքագիծը չի դատապարտվել: Էս վերջերս, իսկ ավելի կոնկրետ՝ 1920 թվականին հրաժարվեց Սևրի պայմանագրով ԱՄՆ-ի տրված Հայաստանի մանդատից: Ահավոր է: Համ էլ ԱՄՆ-ի դեսպանը գնացել է Շուշի: 

Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան... ստեղ ամեն ինչ պարզ է. ովքեր ուզում է լինեն սրանց նախագահները, ոչ մի այց, բան... գնում են Բաքու, բաներ-մաներ ասում: 

Մի խոսքով, Նիկոլ ջան, Հայաստանից ոչ մի տեղ չգնաս, քանի դեռ միջազգային հանրությունը չի փոխվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ