...

Քենեդուն էլ են ձեր պատճառով սպանել

Քենեդուն էլ են ձեր պատճառով սպանել

Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա հասկանալի է՝ ինչու Նիկոլը շտապեց շնորհավորել Լուկաշենկոյին, որպեսզի դատի Ծռերին: Մարտի 1-ը Մինսկում օգոստոսի 9-ին էր»:

«ՉԻ». Հայաստանում շատերը համաձայն չեն, որ Փաշինյանն արագ շնորհավորեց Լուկաշենկոյին և, մեծ հաշվով, ճիշտ են, քանի որ շատ լուրջ փաստարկներ են բերում:

Բայց այս կարգի վերլուծությունները, այն էլ՝ կուսակցության առաջնորդի մատուցմամբ, զավեշտի են վերածում քննադատությունը: Ինչ կապ ունի Լուկաշենկոյին շնորհավորելը Ծռերի վերաբերյալ դատախազության մեղադրանքի հրապարակման հետ:

Թերևս Խզմալյանը հասկացել է, որ անհեթեթություն է ասածը և բավարարվել է միայն այս մի նախադասությամբ, չի բացատրել, թե ինչպես է եկել նման եզրահանգման:

Ընդհանրապես, եթե լսես Ծռերին, ապա աշխարհի քաղաքական օրակարգի առանցքն իրենց շուրջ է պտտվում: Պուտինը զանգեց և հրամայեց բանտարկել Ծռերին, իսկ զանգել էր, որովհետև նրան այդ մասին խնդրել էր Էրդողանը, քանի որ խանգարում են Մեծ Թուրանի ծրագրերին: Իր հերթին Լուկաշենկոն ուժ կիրառեց, որովհետև թեևավորվեց Փաշինյանի շնորհավորանքից, և այս կարգի բացահայտումներ:

Խզմալյանին թվում է՝ ոչ թե ռեալ քաղաքականությամբ է զբաղվում, այլ ֆանտաստիկ ֆիլմի սցենար է գրում: Հաջորդ էպիզոդում կբացահայտվի, որ կորոնավիրուսը աշխարհի ուժեղները միտումնավոր են բերել առաջին պլան, որպեսզի ստվերեն Ծռերի դատավարությունը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ