...

Բայց լավ խցկվեց

Բայց լավ խցկվեց

Երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանական գունդը, հաջորդ օրերին ասպարեզում հայտնվեց Նիկոլ Փաշինյանը: Թերևս, հենց այն ժամանակ նա սկսեց իր «ռասկրուտկան»: Մի բան, որը միանշանակ չէր ընդունվել հենց «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից: Այդ առթիվ արժե ներկայացնել այն ժամանակվա հրապարակումներից մեկը:

««Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել էր զինված խմբին ու հետո արդեն խմբին սատարելու եկած քաղաքացիների հետ երեկոները անցկացրել Խորենացի փողոցում։ Մինչդեռ «Սասնա ծռեր» խմբի անդամները նրան ակնարկել էին, որ չգա հանրահավաքներին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այլևս չի գնա Խորենացի։ Երեկ, սակայն, նա փոխեց իր որոշումը՝ վկայակոչելով հարյուրավոր քաղաքացիների խնդրանք-պահանջները՝ վերադառնալու հանրահավաքի վայր։ 

Այսօր արդեն Վարուժան Ավետիսյանը դատապարտելի էր համարել Փաշինյանի արարքը և մամուլին փոխանցել է, թե փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։ - «Հուսով եմ՝ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց», - ասել է Վարուժան Ավետիսյանը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ Վարուժան Ավետիսյանը նաև ասել է, թե Փաշինյանն «արյան վրա իր ձեռքերն է տաքացնում»։

«Ուրեմն, որ ամսի 20-ին երբ ինչ-որ մարդիկ ուզում էին, որ այստեղ արյուն հեղվի, ինչի՞ համար էին դա ուզում, որ իրենց ձեռքերը դրա վրա տաքացնե՞ն», - հարցրեց Փաշինյանը։ - «Այսօրվա հայտարարություններից հետո իմ այստեղ գտնվելը դառնում է անհնարին, որովհետև չի կարող լինել այնպես, որ այն հավաքը, այն պրոցեսը, որին ես մասնակցում եմ, այդտեղ մարդ զոհվի։ Չի լինելու նոր արյուն», 23.07.2016թ.:

ՎԱՐԿԱՆԻՇ

   486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ