...

Թքել է, լաո, թքել է

Թքել է, լաո, թքել է

Զգուշացե´ք. ծռերը փակվում են

Այս շաբաթը քաղաքական առումով շաբաթ չէ, շարբաթ էր, որ կծես, չայ խմես: Yandex-ի չափանիշներով մի 7-8 բալանոց շաբաթ էր: Չգիտենք էլ՝ որտեղից սկսենք: Վերջանալու պահը հեշտ է. ավարտվում է նրանով, որ առավոտ կանուխ ձերբակալվեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը ու Պավլիկ Մանուկյանը։ Ասում են՝ իրենց նկատմամբ դատավճիռ է կայացվել, որը մայիսի 26-ից օրինական ուժի մեջ է մտել: Օֆ, աման, եսիմ, չգիտենք՝ էս ինչ հաշիվ է: 

Որոշ քոչարյանականներ չարախնդում են, թե Նիկոլը քցեց ծռիստներին: Երևի նկատի ունեն այն, որ Սասնա ծռերի կողմից գնդի գրավման օրերին Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում «ռուլիտ» էր անում, այդ իրադարձությունների վրա միավորներ էր վաստակում, հետո, երբ եկավ իշխանության, բոլորին ազատ արձակեց: Հիմա ինչ-որ բան է փոխվել: Թե ինչ, իրենք կարող են ասել:

Իբր սա քիչ էր, մի քիչ ավելի առավոտ կանուխ Արթուր Վանեցյանը մեկնեց Եվրոպա: Այսինքն՝ ընդդիմության կարգախոսը պետք է վերանայվի: Ոչ թե՝ «Հայաստանն առանց Նիկոլի», այլ «Հայաստանն առանց Վանեցյանի»: Մի մասն ասաց՝ փախել է, մի մասը՝ փախցրել են, իսկ պաշտոնապես՝ գնացել է բուժվելու: Էս մասը մի քիչ լավ չենք հասկանում. տարօրինակ տրամաբանություն ունեն ընդդիմադիրները. մեկն ասում է՝ պետք է ինտեգրվենք Ռուսաստանին, գոռում է՝ Պուտին-Պարտիա-Միհրանյան, բայց ընտանիքի անդամին ուղարկում է Ամերիկա՝ հիվանդանոց, էն մյուսն ասում է՝ Ղրիմը մերն է, բայց Եվրոպա է գնում՝ հիվանդանոց: Սե՞նց են ինտեգրվում Ռուսաստանին:

Թռիչք Հայաստանի բնի վրայով

Ամենահետաքրքիրն այն է, որ էս նույն մարդիկ մուննաթ են գալիս իշխանությունների վրա, թե ինչի են էն դրոն է, արբանյակ է, ինչ է, դա Ամերիկայից թռցրել տիեզերք: Բա ի՞նչ կմտածեն ռուսները, բա Ռոսկոսմո՞սը... 

Իսկ այդ արբանյակը անկախությունից հետո ամենանշանակալի իրադարձություններից մեկն է: «Հայաստանը միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում, և սրանում որևէ չափազանցություն չկա: Տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար....»:  Թո՜ւ... ներող, սխալ բան ենք տեղադրել, էս վարչապետի խոսքն է 2012-ին, երբ ինքը դեռ վարչապետ չէր: Այսինքն, ի՞նչ տարբերություն. նույն տեքստն ինքը ասել է այս արբանյակը տիեզերք թռցնելուց հետո՝ կառավարության նիստում: Մի խոսքով, հիմա մենք տիեզերական գերտերություն ենք՝ 1024 x 1024 պիքսել խտությամբ ֆոտոների հաշվին: Ու Ալիևը պետք է սրա հետ արդեն հաշվի նստի, ինչքան էլ Բաքվում նստած խոսի Զանգեզուրի միջանցքի մասին: 

Լավատեսական տրագեդիա

Այլ գործառույթներ էլ է իրականացնելու այս արբանյակը. դրանով շատ հարմար է հետևել ընդդիմադիր գործիչներին: Ընդդիմադիրները հիմա պետք է շատ զգույշ լինեն. կարող են ֆիքսել ոչ միայն նրանց շարժը Բաղրամյան պողոտայից դեպի Ֆրանսիայի հրապարակ, այնտեղից էլ՝ «Մեղեդի» սրճարան: Ասում են՝ ձայնագրիչ կա էդ արբանյակի վրա, ձայնագրում է ընդդիմադիրների բոլոր հակաիշխանական գործողությունները: Դրա համար էլ իշխանությունը փոխելու բոլոր ծրագրերը փոզմիշ են լինում: Իշխանությունները նախօրոք տեղյակ են լինում, թե ընդդիմությունը որտեղ որ ճանապարհն է 10 րոպեով փակելու, որ հարթակից որ վաստակավոր արտիստն է «քելե, լաո» երգելու: 

Իմիջիայլոց, պատահական չէ, որ հենց արբանյակը թռցրին, Սասնա ծռերի տղաներին բռնեցին: Հաստատ, երբ արբանյակը ուղեծիր է դուրս եկել, միացրել են կամերան ու տեսել, որ Սասնա ծռերը ինչ-որ մի ղալաթ են պատրաստվում իրականացնել: Խոշորացրել են կամերան, գրպաններում զենք-մենք ֆիքսել: 

Այնտեղ ՔՊ-ական ինչ-որ նորելուկ պատգամավոր է հայտարարել, թե Արցախը փաստացի Ադրբեջանի մաս է, Գուրգեն Արսենյանն ասում է, թե հիմա Հայաստանն ավելի կարևոր է, քան՝ Արցախը... Դե, գոնե մի լավատեսական բան չգրե՞նք... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ