...

Ինչքան Նիկոլն էր թավշյա ու ոչ բռնի, այնքան էլ սրանք են հեղափոխական

Ինչքան Նիկոլն էր թավշյա ու ոչ բռնի, այնքան էլ սրանք են հեղափոխական

Ընդդիմությունը «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխություն» է անում։ Արթուր Վանեցյանը, տիկնոջ ձեռքը բռնած (Աննայի ականջը կանչի), զբոսնում է Ազատության հրապարակում, շոյում է կասկածելի ծագմամբ շան (Չալոյի ականջը կանչի) գլուխը, հեծանիվ է քշում (Նիկոլի ականջը կանչի), ակտիվիստները փողոցներ են փակում (գունավոր հեղափոխությունների գլխավոր տեսաբան Ջին Շարփի ականջը կանչի), կարգախոս են հորինել՝ «Սկսվել ա» (ՀԱԿ համակիրների ականջը կանչի), Իջևանից քայլելով գալիս են Երևան, բայց առայժմ որևէ մեկը չի կաղում (Արայիկ Հարությունյանի ականջը կանչի), և այսպես շարունակ։ Մի խոսքով՝ ամեն ինչ «տոշնի անըմ են»։ Եվ արդյունքը, ենթադրաբար, պիտի լինի նույնը՝ հերթական կակղամորթը (Վանեցյանի ականջը կանչի) պիտի դառնա ամենայն հայոց փրկիչ։

Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է։ Պարզապես այս անգամ ընդդիմության գործը շատ ավելի բարդ է։ Ու գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև տարբեր ակցիաներով պետական կառույցների գործունեությունը կաթվածահար անելը հզոր քայլ է միայն այն դեպքում, եթե այդ կառույցները շատ թե քիչ գործում են։ Իսկ եթե դրանք նախապես ավերվել են՝ ինչքան ուզում ես, կաթվածահար արա։ Նիկոլի համար ի՞նչ տարբերություն՝ Երևանում տրանսպորտը կաշխատի՞, թե՞ ոչ, նրա համար ի՞նչ տարբերություն՝ պետական ինստիտուտները կգործե՞ն, թե՞ ոչ, Նիկոլի համար առաջնահերթ գործոններն ընդամենը հինգն են․ ֆիզիկական անվտանգություն, սպասարկող ավտոմեքենա, նախաճաշ, ճաշ, ընթրիք։ Այս հինգ գործոններից որևէ մեկը եթե վտանգվեց՝ Նիկոլը գուցեև մտածի հրաժարականի մասին, եթե ոչ՝ ինչքան ուզում եք կաթվածահար արեք պետությունը։ Ի՞նքը «տուտ պրիչոմ»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2064 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ