...

Երեկվանից չաջակցեիք, այսօր երկու օր կլիներ

Երեկվանից չաջակցեիք, այսօր երկու օր կլիներ

«Ժամանակն է, որպեսզի իրեն սպիտակ երևակայող իշխանությունն ունենա այլընտրանք։ Եվ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը։ «Սասնա ծռեր»-ը ձևավորում են ընդդիմադիր բևեռ և կարծում են, որ երկրում արտահերթ ընտրություններ են լինելու»։

Այս մասին այսօր հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«ՉԻ». Շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են մինչև հիմա աջակցել, որ ոչ ոք չի նկատել: Երևի աջակցություն ասելով՝ հասկանում են, որ Փաշինյանի ընտրությունից մեկ օր անց սկսեցին փողոցներ փակել և ուլտիմատիվ կերպով պահանջել ՊՊԾ գունդը գրավողների ազատում: Երևի Գարեգին Չուգասզյանն էր աջակցում, երբ հացադուլ էր հայտարարում և վերջնագրեր ներկայացնում իշխանություններին: 

Սասնա ծռերի աջակիցները ամենակոշտ որակումներն են տվել գործող իշխանությանը, անգամ այնպիսի որակումներ, որ իրենց թույլ չեն տալիս հանրապետականները: Առաջին օրվանից նրանք հայտարարել են, որ տեղի ունեցածը հեղափոխություն չէ, այլ իշխանափոխություն: Այս ուժի ներկայացուցիչներն աչքի են ընկնում այնպիսի տեղեկատվության տարածմամբ, որի գլխավոր մեսիջը հետևյալն է՝ Փաշինյանը Սարգսյանի պրոյեկտն է:

Սասնա ծռերը քննադատել են իշխանությանը Արցախի հարցում, Ամուլսարի հարցում, ՍԴ-ի ճգնաժամի հարցում, արտաքին քաղաքական հարցերում, թավիշի հարցում, կադրային քաղաքականության հարցերում, պարգևավճարների հարցերում, լյուստրացիա չիրականացնելու հարցում, ԱԱԾ և ոստիկանության նկատմամբ իրականացվող քաղաքականության հարցերում:

Եթե տակը մնացին հարցեր և իրենք աջակցել են իշխանություններին, կխնդրենք նշեք նյութի քոմենթներում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ