...

Մեր «Վագներն» ուրիշ է

Մեր «Վագներն» ուրիշ է

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե ստույգ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ «վագներականներ» են ժամանել Հայաստան ու Ադրբեջան: «Նույնիսկ գիտենք՝ որտեղ են տեղակայվել, գիտենք՝ «Անի» հյուրանոցում, 3 օր առաջ դրանց ղեկավարը ո՞ր հայտնի դեմքերի հետ է հանդիպել և այլն»,- նշել է Սեֆիլյանը՝ չտալով անուններ: 

«ՉԻ». Չէ՜, այ ձեր ցավը տանենք, սուտ է: Հարյուր տոկոս: Էդ վագներականներն իսկականից ուզեցել են Հայաստան գալ, բայց իրենց ասել են՝ ա՛յ ընկերներ, անիմաստ է, մի՛ գնացեք, Հայաստանում արդեն վաղուց տեղական «Վագներ» կա, զինված տղերք են, պետք եղած ժամանակ գնում, ՊՊԾ շենք են գրավում, հայրենիք են փրկում, բան-ման, հավայի գնալու եք, քոռ ու փոշման հետ գաք: 

Էս վագներականներն էլ իրենց կանալներով մի հատ նավսյակի ստուգել են, համոզվել, որ, հա էլի, ճիշտ են ասում, «Սասնա ծռեր» ասելիս, էլ «Վագներն» ո՞ւմ շունն է: Ու այդպես լռվել են Մինսկում: 

Այնպես որ, պրն Սեֆիլյանն իզուր է փորձում Արևմուտքին գործ տալ Հայաստանի դեմ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ