«Լուծումը՝ օր առաջ Երևանում ազգային քաղաքական գլուխ ձևավորելու մեջ է»,- ասել է Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
ԱԺԲ-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ խոսելով Արցախի առջև ծառացած խնդիրներից, ասել է. «Շատերն են ականատես, թե կեղծ ընդդիմություն կոչեցյալն ինչպես է խանգարում մեզ: Նրա գործառույթներից մեկը երրորդ ուժի ճեղքում կատարելը թույլ չտալն է»:
«ՉԻ». Բայց զգում եք, չէ՞, այսօրվա քաղաքական դաշտում առկա բոլոր ուժերը ցանկանում են փրկել Հայաստանն ու Արցախը, պարզապես իրենց խանգարում են:
Մի մասին խանգարում են վատ եղանակն ու անձրևները, մի մասին՝ իշխանությունները, այլ ուժերի խանգարում են Սորոսը, սորոսականները, ԼԳԲՏ-ն, ջհուդամասոնները:
Հիմա, նաև ընդդիմության մի մասն է խանգարում ընդդիմության մյուս մասին՝ փրկել Հայաստանը: Նույնիսկ ընդդիմության շարքերում է պայքար գնում ընդդիմություն լինելու համար, ավելի ճիշտ՝ իրական ընդդիմություն համարվելու համար, ու այդ պայքարն ավելի թեժ է, քան երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելը: