...

Հետևություններ անելը Փաշինյանի գործն է

Հետևություններ անելը Փաշինյանի գործն է

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներից մեկը՝ Արամ Մանուկյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվի ներքո գրել է. «Դու դեռ աղբամանում չե՞ս»:

«ՉԻ». Բա, պարոն Փաշինյան: Քաղաքականությունն այդպիսի բան է: Հեղափոխությունից հետո ՊՊԾ-ը գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամը, որը համատեղության կարգով նաև Պավլիկ Մանուկյանի որդին է, ազատ է արձակվում, իսկ հիմա՝ արդեն Փաշինյանին աղբամանն է նետում:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ընդգծել, որ դատարանների վրա ոչ մի ճնշում չի գործադրել, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ազատ արձակեն, բայց դատավորները այն ժամանակ հեղափոխությունից հետո նոր իրավիճակն էլ էին հաշվի առնում իրենց վճիռները կայացնելիս:

Ու որ Արամ Մանուկյանին ազատ են արձակել, դա նաև հեղափոխության արդյունքն է: Ու այդ սասնածռականներից մեկը այսպես է իր վերաբերմունքը արտահայտում Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Մեծ հաշվով, թող վարչապետը սրանից հետևություններ անի: Մեր կարծիքով, քաղաքակիրթ երկրում ահաբեկչական և զինված խմբավորումների տեղը միայն աղբամանը պետք է լինի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

ՎԱՐԿԱՆԻՇ

   5649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ