...

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն գործազո՞ւրկ է դարձնում

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն գործազո՞ւրկ է դարձնում

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որի համաձայն՝ այսուհետ քրեորեն պատժելի արարքներ են համարվելու «բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»։ 

Եթե այդ կոչերն արվեն զլմ-ներով՝ նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում, ինչը նշանակում է, որ Հայաստան այցելելու դեպքում, օրինակ, Լուկաշենկոն կարող է հայտնվել մոտակա քրեակատարողական հիմնարկում։ Բայց մտահոգվելու կարիք չկա, նա այնտեղ միայնակ չի լինի։ Եթե օրենքը նորմալ գործի՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրա հետ կկիսի բանտախուցը, որովհետև ժամանակին ինքն էր հրապարակավ խոսել «մի քանի ամայի սարերում» Հայաստանի ինքնիշխանության «մասնակի սահմանափակման» թույլատրելիության մասին։ Ավելին՝ օրինագծի քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «որևէ մեկը չի կարող Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնելուն ուղղված գործողություններ իրականացնել», այսինքն՝ դրանով իսկ իր պաշտոնավարման չորսուկես տարիները գնահատել է որպես ապօրինի և քրեորեն հետապնդելի։

Հ․ Գ․ Էն ո՞վ էր ասում «Նիկոլն իշխանության գալու պահից անընդհատ սեփական լիազորություններն է մեծացնում»։ Փաստորեն այս օրինագծով նա ոչ միայն սահմանափակում է սեփական լիազորությունները, այլև ըստ էության ինքն իրեն արգելում է ընդհանրապես որևէ գործունեություն ծավալել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ