...

Ներվերի վրա է ազդում

Ներվերի վրա է ազդում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Զասի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության և դրանում Ռուսաստանի ու ՀԱՊԿ դերակատարությանը. «Որոշակի խաղ է գնում: Ինչո՞ւ են այնտեղ ներքաշել Եվրամիությանը: Ինչո՞ւ են այնտեղ քաշում ԵԱՀԿ-ին: Հասկանալի է, թե ինչու: Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն կան միջնորդներ: Մի բան էլ ՀԱՊԿ-ին է պետք այնտեղ ներքաշել: Կարծես թե էլ անելու բան չկա»:

«ՉԻ». Երևի ժամանակն է դիմել Գագիկ Ծառուկյանին, մեջներիցս ամենամոտիկը ինքն է Լուկաշենկոյի հետ: Թե չէ հայ ժողովրդի ներվերի վրա է ազդում: 

Իրեն ասեն՝ ախպեր, դիմում ենք Եվրամիությանը, նեղվում ես, թե ինչի եք դիմում: Դիմում ենք ԵԱՀԿ-ին, նեղվում ես, թե ինչի եք դիմում, լավ, հասկացանք, բայց դիմում ենք ՀԱՊԿ-ին, էդ էլ ես նեղվում: 

Լավ, բա ո՞ւմ դիմեն, որ չնեղվի: Քանի կար, կռիվ էր անում, որ Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա: Դարձել է, հիմա էլ կռիվ է անում, որ Հայաստանի կողմերը շատ չերևա: 

Մի խոսքով, Ծառուկյանին օժտել դիվանագիտական լիազորություններով, թող Լուկաշենկոյին մի քիչ մեր կողմը թեքի: Թե չէ էլ ՄԱԶ չենք քշի:



 

ՎԱՐԿԱՆԻՇ

   678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ