...

Ծառուկյանի աշխարհաքաղաքական քայլը

Ծառուկյանի աշխարհաքաղաքական քայլը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորանքի խոսք է ուղղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հերթական անգամ վերընտրվելու առթիվ:

«Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ: Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության»:

«ՉԻ». Հա, լավ դուք էլ: Ի՞նչ եք դրել, ֆեյսբուքում ղժժում մարդու վրա: Հետաքրքիր ժողովուրդ են: Բա ո՞ւմ շնորհավորեր: Գագիկ Ծառուկյանը մեծ ավանդ ունի բելառուս-բհկական հարաբերությունների զարգացման գործում, հարգում է այդ երկիրը, ավելի ճիշտ՝ այդ երկրի ղեկավարությանը:

Համ էլ, այս շնորհավորանքը աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Լուկաշենկոյին շնորհավորած գործիչների ցանկում հիմա Պուտինի և Կադիրովի կողքին նշվում է նաև Ծառուկյանի անունը: Բա քի՞չ է: 

Միայն մի խորհուրդ կտայինք Ծառուկյանին. շնորհավորական տեքստը մի քիչ փոխեք: Սա այն նույն տեքստն է, որով Ծառուկյանը շնորհավորել էր Սերժ Ազատիչին, դրանից առաջ՝ Ռոբերտ Սեդրակիչին: Բռնում, տեքստը copy-paste է անում, միայն հասցեատիրոջ անունն է փոխում ու հրապարակում: Մի քիչ կրեատիվ եղեք, էլի: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   952 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ