...

Մի քիչ դուխով, դուխով

Մի քիչ դուխով, դուխով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում արևմտյան միջնորդների ներգրավումը քաղաքական խաղ է: Լրագրողի հարցին՝ հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչելո՞ւ է, Հարությունյանը պատասխանել է. «Հո սա բռնցքամարտ չի՞, որ կոշտ ու փափուկ լինի։ Մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա ենք գործում»:

«ՉԻ». Փաստորեն, Կոնստանտին Զատուլինի դեպքում բռնցքամարտի հնարք է կիրառվել: Եթե կոշտ պատասխանը բռնքամարտ է համարվում: Մարգարիտա Սիմոնյանի դեպքում էլ աջից ապերկոտ է հասցվել: 

Բայց Լուկաշենկոյի դեպքում արդեն ամոթ է, որ կոշտ ու փափուկից խոսվի: Անկախ նրանից, թե Լուկաշենկոն ինչ է դուրս տալիս: Որ ուզում եք իմանաք, հենց Բելառուսի նախագահին պետք է կոշտ արձագանքել, թե չէ Մարգարիտա Սիմոնյանը... մենք նույնիսկ չենք հիշում, նա երբևիցե եղե՞լ է Հայաստանում, որ մի հատ էլ նրա մուտքն արգելվի: Եթե եղած էլ լինի, շատ-շատ որպես տուրիստ գար, քանի որ Հայաստանի հետ կապ չուներ ու առանձնապես այստեղ երևալու ցանկությամբ չի էլ այրվել:

Մի խոսքով, Լուկաշենկոյի դեպքում էլ դուխով եղեք:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ