...

Ո՞վ է եղել Քոչարյանի քաղաքական հայրը

Ո՞վ է եղել Քոչարյանի քաղաքական հայրը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն հայտարարությունը, որ 1998-ին Արցախը բանակցություններից դուրս թողնելը ողբերգություն էր: 

Բ. Միկոյանը Yerevan.Today-ին ասել է. «Արցախը բանակցություններից դուրս է թողնվել նրա քաղաքական հոր կառավարման ժամանակահատվածում՝ 1996-1997 թվականներին...»:

Մնացածն ինչ է ասել, էական չէ: Այն, որ Արցախը բանակցություններից դուրս է թողել Ռ. Քոչարյանը, սա արդեն վաղուց հաստատված փաստ է, ընդ որում՝ դա արել է գիտակցաբար, հետագայում ինքն էլ, Օսկանյանն էլ պարզաբանել են, թե ինչու են այդպես վարվել (անհրաժեշտության դեպքում, կարող ենք նրանց պարզաբանումներն ու արդարացումները հերթական անգամ հրապարակել, դա հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի մի շարք համանախագահներ): Որ թռնեն առաստաղ, իջնեն հատակին, մեկ է, այս փաստը խարանի պես դաջված է մնալու սրանց ճակատին: 

Բայց մենք այլ բանի անդրադառնանք. որ սրանք երես ունեն Նիկոլ Փաշինյանին նորից Տեր-Պետրոսյանի անվան հետ կապել: Սրանք, որ Արցախի ու Հայաստանի պարտության ամուր հիմքեր են դրել, Տեր-Պետրոսյանին Փաշինյանի քաղաքական հայր են որակում: Թեպետ իր կառավարման տարիներին Արցախի հարցում առաջնորդվել է բացառապես Ռ. Քոչարյանի թեզիսներով: Հակառակ դեպքում էս օրը չէինք ընկնի:

Բայց սա էլ չէ էականը. մի հարց էլ մենք տանք. իսկ Քոչարյանի քաղաքական հայրն ո՞վ է եղել: Գիտե՞ք դա: Ստեփանակերտի կուսնոմենկլատուրայի մանր չինովնիկ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայրը, իսկականը, ոչ թե՝ ԺԵԿ-ի տեղեկանքով, Հեյդար Ալիևն է եղել: Իր կուսակցական և գաղափարական առաջնորդն է եղել, որի առջև տարիներ շարունակ խոնարհվել է, նրա անունով երդվել, նրանից ժառանգել այն հատկանիշները, որոնք իսկական փորձանք դարձան Հայաստանի ու Արցախի համար:

Ու Հայաստանում արել է այն, ինչ Ալիևը պիտի աներ: Արցախը դուրս է թողել բանակցային գործընթացից, Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտները կամ փոշիացրել, կամ նվիրել օտարներին, կամ բաժանել իր մտերիմների միջև: Հալածել է այն մարդկանց, որոնց Ալիևն իր ամենաոխերիմ թշնամիներն էր համարում, երազում էր նրանցից վրեժ լուծել: 

Հայկական բանակն իր օրոք գրեթե սպառազինություն չի ստացել: Հայաստանն ու Արցախը տարիներ շարունակ թուլացրել է, Լաչինի ու այդ շրջանի՝ հայերով բնակեցման գործընթացը կանգնեցրել է: Հայաստանի քաղաքական դաշտը ապականել է, ադրբեջանական մոդելի խանություն է փորձել հաստատել: Բա մուրազ չէ՞ր: 

Հը, ո՞նց էր: Տեր-Պետրոսյանից ամենաշատը ո՞վ պիտի խրտներ. Ալիևը: Է՞լ ով. Ռոբերտ Քոչարյանը: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ