...

ԺԵԿ-ի տեղեկանքն էր մեղավոր

ԺԵԿ-ի տեղեկանքն էր մեղավոր

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադարձել է երեկ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին, մասնավորապես 1998թ. նախագահական ընտրություններին 10 տարի քաղաքացի հանդիսանալու հարցին:

«1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տաս տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ)»: 

«ՉԻ». Նախ, 1998 թվականին գործել են ոչ թե ԽՍՀՄ, այլ ՀՀ օրենքները: 1998-ին գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետություն, որն ունեցել է Սահմանադրություն և նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին համաձայն այդ Սահմանադրության նորմերի: Այն ժամանակ Սահմանադրության մեջ տող անգամ չի եղել, որ ում խելքին փչի, կարող է մասնակցել ընտրություններին: 

Հստակ նշված է եղել, որ ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարում մշտապես բնակված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք: 

Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությամբ 1998թ. նախագահական ընտրություններին կարող էին մասնակցել և իրենց թեկնածությունը առաջադրել նախկին ԽՍՀՄ-ի բոլոր բնակիչները՝ լատիշները, ուզբեկները, ադրբեջանցիները, նույնիսկ յակուտները, քանի որ բոլորն էլ ԽՍՀՄ քաղաքացիներ են եղել, տասը տարի էլ չէր անցել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Եվ վերջապես. եթե 1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, որը կունենար առնվազն վերջին տասը տարվա ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ բոլորն էլ կարող էին առաջադրվել և մասնակցել, հարց է առաջանում. բա ինչո՞ւ էին Արցախի բնակիչները զրկված Հայաստանի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունքից: Դե թող այս հարցին պատասխանի, թե ինչու արցախցիները չէին մասնակցում ընտրություններին: Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է, ուրեմն մնացած արցախցիներն էլ պետք է մասնակցեին: 

Չանցավ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ