...

Նիկոլի էջը շրջենք, սկսենք նոր ու մաքուր էջից


«Մենք Ադրբեջանին առաջարկում ենք բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից», ԱՄՆ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

ՉԻ. Սա, իհարկե, բավականին մտահոգիչ է, որովհետև մոտ 5 տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մտադիր է ղարաբաղյան բանակցությունները սկսել «սեփական կետից» կամ, որ նույնն է, «նոր ու մաքուր էջից», իսկ 4 տարի չանցած՝ հազարամյակներ շարունակ հայաբնակ Արցախը փաստացի վերացավ։

Ու հիմա Նիկոլ Փաշինյանն առաջարկում է «նոր ու մաքուր էջից» սկսել արդեն Հայաստան-Ադրբեջա՛ն բանակցությունները։ Այսինքն՝ համարել, որ ոչ մի հայկական Արցախ էլ չի եղել, շրջել պատմության այդ էջը և անցնել առաջ։

Իսկ մենք առաջարկում ենք չեղյալ հայտարարել ոչ թե հազարամյակների, այլ ընդամենը վերջին 7 տարիների պատմությունը, այսինքն՝ համարել, որ ոչ մի «թավշյա հեղափոխություն» էլ չի եղել, Նիկոլ Փաշինյանն ընդամենը ճղճղան ընդդիմադիր է, և ըստ այդմ՝ առաջարկում ենք ՀՀ բնակչության և Նիկոլի հարաբերությունները սկսել նոր ու մաքուր էջից։

Թող հրաժարական տա, ձկնորսական խանութից առած կամուֆլյաժը հագնի և Հարությունյան Արայիկին ու Չալոյին հետևը գցած՝ Գյումրիից քայլելով ու տեսախցիկների վրա ներքնաշորեր կախելով գա դեպի Երևան։

Հավատացնում ենք՝ առաջին իսկ խաչմերուկում ժողովուրդը ճանապարհը կփակի, նրա նկատմամբ «ֆիզիկական բռնություն կգեներացնի», իսկ Արայիկ Հարությունյանի չոմբախը, այսպես ասենք, կօգտագործի այլընտրանքային նպատակներով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   89 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ