...

Դեմքը փրկելու համար դեմք է պետք

Դեմքը փրկելու համար դեմք է պետք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, անդրադառնալով քաղաքային երթևեկության տրանսպորտի սակագինը 300-ից 150 դրամ դարձնելու որոշմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել։

Այս տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին, ով ժամ առ ժամ կարող է ենթարկվել տրանսֆորմացիայի, չկա՞ մեկը, որ հուշի, որ ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ պարզապես դժգոհել ու քննադատել»:

«ՉԻ». Լավ է, չի ասել, որ իշխանությունները տեղի են տվել ժողովրդի խնդրանքներին, կամ աշխատավոր մասսաների աղաչանքներին: 

Չնայած, եթե Արցախը հանձնելուց հետո աչքերիդ նայելով ասում են՝ մենք չենք հանձնել, էս ի՞նչ է, որ ընդունեն: 

Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարի. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ ժողովրդից ճնշված չենք զգա»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   117 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ