Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է. «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»:
«ՉԻ». Այսինքն՝ արցախյան պատերազմում հատուկ ենք պարտվել, որ ինքնիշխան պետություն ունենանք: Այդպես է ստացվում:
Աշխարհում այնքան պետություններ կան, բայց ընդամենը թղթի վրա: Օրինակ՝ Չինաստանը: Հեչ ինքնիշխան չի, որովհետև պատերազմներում չի պարտվել: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Ավստրալիան. քանի դեռ սրանք չեն ճաշակել պատերազմում պարտվելու բերկրանքը, ո՞նց կարող են ինքնիշխանություն ունենալ:
Այ, Ադրբեջանը 1990-ականներին պարտվեց ղարաբաղյան պատերազմում, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն ստացավ, բայց 2020-ին բաց թողեց այդ բացառիկ շանսը: