...

Ձեր կուժը ձեր գլխին է կոտրվելու

Ձեր կուժը ձեր գլխին է կոտրվելու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Կառավարության կողմից առաջադրված Վահրամ Ավետիսյանի հայրը «Մարտի 1-ի» գործով է զբաղվել և «Մարտի 1-ի» զոհերի հարազատները պնդում են, որ նա չպետք է գնա Սահմանադրական դատարան, ասել է. «Որպեսզի ընկալենք՝ արդյոք մենք ընտրում ենք ՍԴ դատավոր՝ հասկանալով, որ ինքը մի շարք գործերով չի կարող մասնակցել և դա խոչընդոտ կհանդիսանա մնացած գործերի համար։ Սակայն եթե շեշտադրումն այն է, որ Ստալինյան ժամանակահատվածում հայրը պաշտոն զբաղեցնելուց հետո որդին իրավունք չունի մեր հասարակությունում տեղ ունենալ, նման շեշտադրումն անընդունելի է»։

«ՉԻ». Սկսենք, նրանից, որ արդեն միայն այն փաստը, որ Վահրամ Ավետիսյանի հայրը Մարտի 1-ի գործով բազմաթիվ անմեղ մարդկանց է դատապարտել, լրիվ բավարար է այդ թեկնածությունը մերժելու համար: Ո՞րն է անընդունելի. ՍԴ-ում մարտի 1-ի գործ քննող դատավորը կարող է լինել մարտի 1-ի գործով անցնող դատավորի որդի՞ն: Այստեղ ի՞նչ կա չհասկանալու:

Երկրորդ. Վահրամ Ավետիսյանը ժամանակ և հնարավորություն ուներ՝ ցույց տալու, որ կաշկանդված չէ հոր գործոնով, որ ունի անհրաժեշտ մասնագիտական, մարդկային և բարոյական հատկանիշներ, որոնք բավարար կլինեին նրան սահմանազատել Դավիթ Ավետիսյանից: Այսինքն՝ հայրիկից:

Իսկ ի՞նչ արեց Վահրամ Ավետիսյանը: Մարտի 1-ի զոհերի հարազատներին ֆեյքեր անվանեց, վիրավորեց, հետո իր այդ ամոթալի գրառումը ջնջեց, հետո պարզվեց, որ նախկինների հետ կապված է հազար ու մի թելով, խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեի վերաբերյալ կողմնակալ գործունեություն է իրականացրել, կողմնակալ տեսակետներ հայտնել: Այս մարդը քաղաքացիական որևէ դիրքորոշում չի ունեցել, բացի օրվա իշխանություններին սպասարկելուց: Իսկ հանրությունը պահանջում է, որ ՍԴ դատավորը իրեն սպասարկի:

Դե, եթե այս պարզ ճշմարտությունները չեք հասկանում, կամ՝ չհասկանալու եք տալիս, սրա հետևանքները ձեր գլխին են գալու: Լավ հիշեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1770 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ