...

Մի քանի ռուստամ բադասյան

Մի քանի ռուստամ բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, ասել է. «Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի իմ թեկնածուն չի եղել: Ինչու ենք կենտրոնացել նրա վրա: Եղել էր կառավարության կողմից առաջադրված թեկնածություն, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, որից ելքը գտնվեց: Պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսին մասնակցելուց»:

«ՉԻ». Այստեղ երկու տարբերակ կա. կամ մենք քաղաքականությունից բան չենք հասկանում, կամ էլ՝ Ռուստամ Բադասյանն ահավոր վատ հիշողություն ունի: 

Դատեք ինքներդ. ընդամենը 10 օր առաջ՝ օգոստոսի 20-ին, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում անդրադառնալով Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը, Ռուստամ Բադասյանն ասել էր բառացիորեն հետևյալը. «Քննարկվել են մի շարք թեկնածություններ և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, այդ թվում՝ իմ կողմից են ներկայացվել թեկնածուներ, և, այո, Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը»: 

Հետագա շահարկումներից խուսափելու համար նաև նախարարի այդ խոսքի տեսագրությունն էլ ենք կցում:

Հիմա Ռուստամ Բադասյանն ասում է, որ Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի իր թեկնածուն չի եղել: Հիմա Ռուստամ Բադասյաններից ո՞ր մեկն է ճիշտ ասում: Սա ի՞նչ տուն-տունիկ է:

Հ.Գ. Բայց Ռուստամ Բադասյանը սողանցքի տեղ ունի. նա կարող է ասել, որ Վահրամ Ավետիսյանը իր թեկնածուն չի եղել, այլ ընդամենը ներկայացրել է նրան: Այսինքն, իրեն ասել են, որ դու Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը կառաջադրես: Այսինքն, ինքը ստիպված է առաջադրել Վահրամ Ավետիսյանին: Բայց կներեք, նախարար մարդ եք, եթե ձեզ ստիպում են ձեր կամքին հակառակ քայլեր անել, էլ ինչո՞ւ եք նախարար աշխատում:

 
Do i posleОпубликовано Ինչպես է դա եղել Понедельник, 31 августа 2020 г.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ