...

Պիտի ծափ տային

Պիտի ծափ տային

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատողների կազմակերպած բողոքի ակցիային: Վերջիններս փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում էին ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։

«Հարկատեսակը եկամտային հարկ է, ՌԴ-ում կազմում է 13 տոկոս, Հայաստանում՝ 20 տոկոս, այսինքն՝ 7 տոկոսը պետք է վճարեն Հայաստանում։ Ի սկզբանե պատրաստ ենք եղել ընդառաջ գնալ արտագնա աշխատանքի մեկնողների պահանջներին: Ուղղակի չէինք պլանավորել, որ արձագանքն այսպես էմոցիոնալ պետք է լինի»։

«ՉԻ». Այսինքն՝ մարդկանց կրկնակի հարկում եք ու ցանկանում, որ նրանք ուրախությունից ծափ տա՞ն: Գնան եկեղեցի, մոմ վառեն ու աղոթե՞ն ձեր համար:

Կողքից մեկն էլ կմտածի, թե էս խոպանչիները միլիոններ են վաստակում, մի քիչ հարկելը վնաս չի: Օրվա հաց վաստակող ժողովուրդ են, որոշել եք կլպել: 

Ընդհանրապես, նկատել ե՞ք՝ հատկապես վերջին մի տարում ինչքան նոր հարկատեսակներ են ավելացրել, կարծես հատուկ խումբ կա, նստում, մտածում են, թե որտեղից ու ինչքան փող կարելի է քամել: 

Շարունակեք քամել. դուք դեռ իրական էմոցիոնալ արձագանք չեք տեսել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ