...

Իսկ ձեր թաքցված հերոսությունը հետո կբացահայտվի

Իսկ ձեր թաքցված հերոսությունը հետո կբացահայտվի

«Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե առանց հարկ վճարող քաղաքացու չի լինի ոչ բանակ, ոչ Ազգային հերոս, ոչ հերոսի մեդալ․․․ 

Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանի ամենամեծ հերոսների տասնյակում են, օրինակ, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը (շարքային հարկատուներին առավելապես հայտնի է «Լֆիկ» մականունով), քաղաքացի Խաչատուր Ալբերտի Սուքիասյանը (առավելապես հայտնի է «Գռզո» մականունով), և այլն։ Ավելին՝ հերոսության նիկոլական հիերարխիայում Սամվել Լիմինդրովիչն ավելի բարձր է կանգնած, քան բացառապես ՀՀ Ազգային հերոսներից կազմված մի ամբողջ գումարտակ։ Ու գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև չկա մեդալ՝ չկա հերոս, իսկ մեդալի ձուլման փողը Սամվել Լիմինդրովիչն է տալիս։

Հեյ գիտի ժամանակներ․․․ Մինչդեռ ընդամենը մի 7-8 տարի առաջ նույն Նիկոլը խոսում էր «լֆիկական օսվենցիմի» մասին ու գոռգոռում «ո՛չ դոդացմանը»։ Փաստորեն ամենամեծ հերոսների ու հերոսացման դեմ էր պայքարում։ Այնքան պայքարեց, մինչև ինքն է՛լ գործնականում հնարավորություն ստացավ դառնալ մեծագույն հերոսներից մեկը։ Իսկ թե կոնկրետ ինչ մասշտաբի պոտենցիալ հերոս՝ երևի իշխանափոխությունից հետո կբացահայտվի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   575 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ