...

Ասֆալտը քթերիցդ է բերելու, հլը ո՞ւր եք

Ասֆալտը քթերիցդ է բերելու, հլը ո՞ւր եք

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դիմել է շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք արտերկրում համերգներ են տալիս ու չեն ցանկանում Հայաստանում հարկեր վճարել, ու կոչ արել՝ «դե ուրեմն Հայաստանում հարկ վճարած քաղաքացիների հաշվին կառուցված ճանապարհից մի օգտվեք, ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան», «խոպանչիներին» էլ խորհուրդ է տվել հաշվել, թե ճանապարհների կառուցման արդյունքում ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում։

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, իհարկե, հազիվ թե ճանապարհի կողքի եղեգները հնձեն, որովհետև դրա համար բնապահպանական վճար պիտի տան, բայց գաղափարը լավն է։ Ինչ վերաբերում է «խոպանչիներին», ապա ճանապարհներից օգտվելու համար հարկ վճարելու պահանջը լրացուցիչ օրենսդրական կարգավորումներ կպահանջի։ Ու խնդիրը միայն այն չէ, որ փաստորեն գործազուրկներն իրավունք չպիտի ունենան օգտվել ճանապարհներից (որովհետև հարկեր չեն վճարում), քիչ հարկ վճարողները կարող են երթևեկել միայն «աբոչինով», իսկ շատ հարկեր վճարողները կարող են նաև «ստրեչ մտնել»։ Ուրիշ բան է՛լ կա։ Ենթադրենք՝ Հայաստանում հարկ չվճարող «խոպանչին» ուրիշի մեքենայով կամ տաքսիով է օգտվում այդ ճանապարհներից։ Բայց եթե նա մեքենայի մեջ է՝ մեքենան ծանրանում է, ճանապարհն ավելի արագ է մաշվում, հետևաբար՝ ճիշտ կլինի, եթե նա գոնե «քաշահարկ» վճարի։ Պարեկներն էլ թող կանգնեցնեն բոլոր մեքենաները և վարորդից ու բոլոր ուղևորներից հարկային տեղեկանք պահանջեն, ով էլ չունի՝ թող տեղում կշռվի ու «քաշահարկ» վճարի։

Հ․ Գ․ Տեսնես ինչո՞ւ է Ջաննի Ռոդարին «Չիպոլինոյի արկածները» հեքիաթն ավարտել «հեղափոխության հաղթանակով»՝ առանց նկարագրելու հաղթանակած Չիպոլինոյի կառավարության գոնե մեկ նիստ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ