...

Իսկ կլինի՞ քիչ սիրեք, շատ աշխատեք

Իսկ կլինի՞ քիչ սիրեք, շատ աշխատեք

Անդրադառնալով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախ հորդորել է Google-ով պարզել, թե ամսական որքան թմրանյութ է մտնում ԵՄ, օրինակ, Անտվերպենով կամ իտալական նավահանգիստներով, ապա հայտարարել է, թե եթե մաքսային ծառայությունը Հայաստան մտնող բոլոր բեռները ստուգի՝ «մինչև Փոթի հերթ կգոյանա»։

Լավ է, իհարկե, որ Ռուստամ Բադասյանը Հայաստանը ԵՄ-ի հետ է համեմատում, և ոչ թե, ասենք, Աֆղանստանի կամ Վենեսուելայի։ Բայց հասկանո՞ւմ եք, թե ինչ է ասում այս վունդերկինդը։ Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն օրեցօր աճում է ու արդեն աղետալի չափերի է հասել, իսկ սա ըստ էության ասում է, որ իրենք հերթեր չգոյացնելու և վարորդների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծելու նկատառումներից ելնելով՝ այնքան էլ խնամքով չեն ստուգում մեքենաները։ Փաստորեն վարորդներին չափից դուրս սիրելն է պատճառը, որ Հայաստանում թմրամոլությունն աճում է։ Դե իհարկե, Նիկոլ Փաշինյանից ուրիշ ի՞նչ պիտի սովորեր, նա էլ ասում էր, որ հայրենիքը չափից դուրս սիրելու պատճառով է երկիրն այս օրվան հասցրել։ 

Ինչ վերաբերում է «հերթեր գոյանալուն», ապա դրա լուծումն է՛լ կա։ Պետք է ընդամենը մեծացնել մաքսակետերի թողունակությունը, ավելացնել անձնակազմի թիմը և մի քիչ արագ աշխատել։ Թե՞ այդ դեպքում պարեկների ու հեծանվորդ-թիկնապահների համար բյուջե չի մնա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ