ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 1 տոննա կոկաինի ներմուծմանը Հայաստան, ասել է. «Մտահոգիչ է, որ վերջին շրջանում Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են»:
«ՉԻ». Մեր մեջ ասած, մենակ թմրանյութերը չեն: Վերջին 5 տարում Հայաստան ինչ մտել է, խիստ մահաբեր է եղել:
Հեղափոխությունը մահաբեր ստացվեց, պատերազմ եկավ, որը շատ մահաբեր էր, նույնիսկ տարածաշրջան «ներխուժող» խաղաղությունն է մահաբեր:
Քաղաքական այս համակարգն է մահաբեր, իր իշխանությունով ու ընդդիմությունով: Ո՞ր մեկը թվարկես:
Դրա համար ճիշտը կանեփն է. ազգային է ու անմահաբեր: