...

Փըստ N 127

Փըստ N 127

ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը կառավարության վերահսկողության տակ է և շուտով լուծում կստանա։ «Տարաձայնություն է եղել, թե որ մարմինը պետք է ստանա ապրանքը՝ ԱԻՆ-ը, թե՞ առողջապահության նախարարությունը։ Պետական ​​գերատեսչությունների գործընկերներին նամակներ են ուղարկվել, որ այն ապրանքները, որոնք իրենց են հասցեագրված, պետք է ավարտեն մաքսազերծման գործընթացը»:

«ՉԻ». Մի հատ էն ձեր չուլաններում, բանում, լավ նայեք, տնտղեք, կարող է Ավարայրի ճակատամարտի ժամանակ Կիլիկիայից ու Հին Հռոմից ուղարկված ապրանքներ էլ գտնեք, շուտ մաքսազերծեք, ուղարկեք հասցեատերերին:

Որպես կանոն, համենայնդեպս, մենք այդպես գիտենք, պատերազմների ժամանակ դրսից եկող օգնությունը, ապրանքները, անկախ դրանց բնույթից, պետք է ընդունվեն, անհրաժեշտ մարդկանց և վայրերին հատկացվեն ժամերի ընթացքում: Ժամերի: Իսկ այստեղ, պարզվում է, պատերազմի ավարտից 1,5 տարի հետո դեռ քննարկում են, թե ո՞ր պետական մարմինը պետք է ստանա այդ ապրանքները: 

Այսպիսի օպերատիվությամբ էլ պետություն են կառավարում: 

Հուսով ենք, մինչև 2050 թվականը այս հարցը կլուծվի, որ Նիկոլ Փաշինյանն այն ընդգրկի իր «100 փաստի» մեջ:

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ