...

Ձեզ պատա՞նդ են վերցրել

Ձեզ պատա՞նդ են վերցրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ 

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, 

խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ 

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, 

խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»:

«ՉԻ». Մեկն այս առթիվ լավ էր գրել. աչքով թարթեք, եթե ձեզ պատանդ են վերցրել: Այնպիսի տպավորություն է, որ այս պատգամավորներին նույն տեքստը դեմ են տվել, սպառնալիքի ներքո ասել՝ ստորագրեք, գցեք ձեր ֆեյսբուքյան էջ:

Լսել էինք, որ ՀՀԿ-ում կամ ԲՀԿ-ում նախընտրական ցուցակ ընդգրկելիս մարդկանց ինչ-որ թուղթ էին դայաղ անում, որտեղ նրանք պատգամավորական մանդատից հրաժարվելու տեքստի տակ ստորագրում էին: Դա արվում էր ապահովության համար, որ եթե այդ պատգամավորներն իրենց խելոք չպահեին, ցանկացած պահի հրապարակեին մանդատից հրաժարվելու՝ նախօրոք ստորագրված դիմումը: 

Բայց որ ընտրություններին չմասնակցելու համար էլ են նույն տեքստը տալիս, որ ստորագրեն, այդ մեկը չէինք լսել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ