Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, և այն ղեկավարելու է մասնագիտությամբ իրավաբան, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
«ՉԻ». Այսինքն՝ իրավաբանը լուրջ տնտեսագիտական ռազմավարություն պետք է մշակի:
Փաստորեն, «աշխարհը փոխվում է» ասելով՝ իշխանությունները այսպիսի՞ փոփոխությունները նկատի ունեն, այսինքն՝ կրթությունը և մասնագիտական հմտություններն այլևս կարևոր չե՞ն:
Դե եթե նման կերպ պետք է հաղթահարենք ճգնաժամը, մի քանի կադրային առաջարկություն էլ մենք անենք, միգուցե իշխանությունը օգտվի խորհրդից:
Սոֆյա Հովսեփյանին նշանակեք Ազգային գենի պահպանման ինստիտուտի տնօրեն:
Հովիկ Աղազարյանին՝ Գալուստ Սահակյանի անվան Փիլիսոփայության և լեզվի ինստիտուտի տնօրեն:
Ալեն Սիմոնյանին՝ ամեն ինչ փոխելու հանձնաժողովի նախագահ:
Լուսինե Բադալյանին՝ Լուլուին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ:
Հայկ Կոնջորյանին՝ Իրանում դեսպան:
Վլադիմիր Վարդանյանին՝ ՍԴ Օմբուդսմեն:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ արդարադատության նախարար:
Չշտապեք մերժել, մի հատ տեղը տեղին քասթինգ կանեք: