...

Փաստորեն լուրջ էր

Փաստորեն լուրջ էր

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի ենթարկելու գործով «Կամք» հասարակական շարժման ներկայացուցչի ձերբակալմանը. «Ձերբակալվել է «Կամք» շարժման քաղաքական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանը։ Ավելին՝ նրան ներկայացրել են կալանքի»:

«ՉԻ». Մենք երեկ անդրադարձել էինք այս միջադեպին. իհարկե հումորով էինք վերաբերվել Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդմանը, որ իրեն փորձել են հեծանիվով վրաերթի ենթարկել:

Մինչդեռ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Պարզվում է, որ Արթուր Ալեքսանյանը մոլի քոչարյանական է, իսկ «Կամքի» հիմնադիրն ու ղեկավարը ոչ անհայտ Վահագն Չախալյանն է, որը վերջին շրջանում մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիաներ է իրականացնում կառավարության և ԱԺ շենքերի մոտ: 

Իհարկե, սա դեռ ոչինչ չի նշանակում, սակայն դատելով «Կամք» շարժման և նրա անդամների հայտարարություններից, գրառումներից՝ այս մարդկանցից ամեն ինչ սպասելի է: Նրանց գրառումները լի են սպառնալիքներով, վիրավորական արտահայտություններով: Այնպես որ, այս անգամ միջադեպին ավելի լուրջ և իրավական մոտեցում պետք է ցուցաբերվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ