...

Մեր բախտը բերում է, փառք Աստծո

Մեր բախտը բերում է, փառք Աստծո

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ասել է. «Այն զոհերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց մասով, որ ելակետային տվյալներ կամ կանխատեսումներ էին իրականացվում, փառք Աստծո, որ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ այդ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000 թիվը»։ 

«ՉԻ». Մոտ մեկ ամիս առաջ էր Առողջապահության նախարարությունը հայտնել, որ պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, ինչը նշանակում էր, որ զոհերի հաստատված թիվը 4028 է:

Չգիտենք, մենք թվերի գումարման այլ տարբերակ չունենք: Մեր իմացած մաթեմատիկան սա է, գուցե հիմա մաթեմատիկական այլ բանաձևեր են գործում, համաձայն որոնց 1+1 հավասար է, օրինակ՝ 3-ի:

Բայց ավելի կարևոր է, որ Արտակ Մանուկյանը փառք է տալիս Աստծուն, որ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ի շեմը: Սա մեծ երջանկություն է, մեր բախտն իսկապես բերել է, որ ընդամենը 4000 կամ ավելի քիչ զոհեր ունենք: Կարելի է տոնախմբություններ կազմակերպել այս առթիվ, ուրախանալ, իրար աչքալուսանք տալ, հպարտանալ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   972 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ