...

Արեք պապայի պես, մի՛ եղեք կեղծ կրկնօրինակ

Արեք պապայի պես, մի՛ եղեք կեղծ կրկնօրինակ

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Ես տեսնում եմ, որ շատերդ չեք հասկանում իրավական նրբություններից... (օրենսգիրք, հոդված, հակասահմանադրական...) և այս ամենը խճճում է ձեզ. դա նորմալ է:

Եթե փորձեմ պարզ բացատրել, ապա ունենք հետևյալ պատկերը. պատկերացրեք ձեզ ասում են, որ դուք հանցանք եք գործել x հոդվածով: Դուք բացում եք էն գիրքը (քր. օրենսգիրք) և փնտրում եք այդ x հոդվածը ու չեք գտնում: Բայց ձեզ միևնույն է, շարունակում են հետապնդել այդ գոյություն չունեցող x հոդվածով:

Սա կոչվում է «беспредел» (крайняя степень беззакония, беспорядка):

Ահա այս պատկերը ունենք մենք` ՍԴ հայտնի որոշումից և այսօրվա հերթական խայտառակ նիստից հետո»:

«ՉԻ». Իսկապես, ինչպիսի խայտառակություն ու անհարգալից վերաբերմունք բարձր դատարանի հանդեպ: Բա նախագահ Քոչարյանի օրոք կարո՞ղ էր նման բան պատահել:

2003 թվականի նախագահական խայտառակ ընտրություններից հետո նույն դատարանը որոշեց, որ մեկ տարի անց պետք է անցկացնել վստահության հանրաքվե: Ի՞նչ արեց Քոչարյանը. գրողի ծոցը ուղարկեց բարձր դատարանի առաջարկը: Ի՞նչ արեց այն մարդկանց հետ, որոնք պահանջում էին կյանքի կոչել ՍԴ որոշումը: Թողեց, որ մի քանի ժամ մնան Բաղրամյան պողոտայում, իսկ մութն ընկնելուն պես այնպես ծեծեց, որ ընդմիշտ մոռանան իրենց պահանջի մասին: Իմիջիայլոց, միայն ծեծելով չբավարարվեց, այլ նաև քարուքանդ արեց մի շարք ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները:

Այ դա իսկական բեսպրեդել էր: Սրանց արածը ընդամենը մանկական խաղ է, իսկ պապայի արածը՝ 18+ ֆիլմ:

Լևոնը անկեղծ երիտասարդ է, պետք է գրեր՝ եթե ուզում եք մի բան անել, արեք պապայի նման, մի՛ եղեք կեղծ կրկնօրինակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ